Վենեսուելայի քաղաքացի Հենրի Դեյմոնը ամբողջությամբ փոխել է արտաքինը, որպեսզի առավելագույնս նմանվի Կարմիր Գանգին՝ «Առաջին վրիժառուն» ֆիլմում Կապիտան Ամերիկայի թշնամուն:
Վիրահատությունների շարքը, որոնց ենթարկվել է Հենրի Դեյմոնը ամբողջությամբ փոխել է նրա կերպարը: Նա կտրել է քթի մի մասը, դեմքին կարմիր ու սև դաջվածք է արել, ճակատին իմպլանտներ է դրել, և այդ ամենը այն նպատակով, որպեսզի նմանվի Կարմիր Գանգին՝ մտացածին «Հիդրա» նացիստական կազմակերպության ղեկավարին: Այսօր 37-ամյա Դեյմոնը խնդրում է որպեսզի իրեն դիմեն Կարմիր Գանգ անվամբ:
«Նա մանկուց սիրում է կոմիքսներ և միշտ երազել է Կարմիր Գանգ լինել: Բայց բանը իրական փոխակերպման չէր հասել»,-պատմել է Դեյմոնի ընկերը:
Դեյմոնի երազանքը իրականություն դարձրած վիրաբուժը նշել է, որ իր հաճախորդին լիովին առողջ է համարում:
«Առաջին վրիժառու» ֆիլմում Կարմիր Գանգի դերը մարմնավորել է Հյուգո Ուիվինգը:











































