Ամերիկյան F-18 կործանիչը անհետացել է Ադրիատիկ ծովի վրայով ուսումնական թռիչքի ժամանակ Իտալիայի սահմաններից ոչ շատ հեռու: Ինչպես երկուշաբթի հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները՝ ինքնաթիռի հետ կապը ընդհատվել է, սակայն կործանվե՞լ է արդյոք այն՝ հայտնի չէ:
Պաշտպանության նախարարությունում նաև նշել են, որ կործանիչը հագեցած չի եղել մարտական հրթիռներով: Ներկա դրությամբ որոնողական աշխատանքներ են տարվում նրա հավանական վթարի վայրում:
ԱՄՆ-ի օդային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ կործանիչը ղեկավարել է մեկ օդաչու:









































