Thursday, 11 06 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

«Դրական է, որ հասարակությունն ազատվել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տեսքով պատրանքներից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է, ով 2012թ. նոյեմբերին հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցությունից հրաժարվելու մասին:

– Պարոն Բլեյան, առաջիկայում նախագահական ընտրություններն են: Հետաքրքրական է այն, որ մասնավորապես այս ընտրություններում գաղափարական պայքար չկա, չկան գաղափարներ, որոնց ետևից կգնա հասարակությունը: Ինչի՞ արդյունքում հասանք մի հանգրվանի, որտեղ գաղափարապես ամայի քաղաքական դաշտ է:

– «Տերյան» ուսումնական նախագիծի շրջանակում 10-11-րդ դասարանցի երկու աղջիկ, որոնք Վահան Տերյանի հոդվածներն են կարդում, ձայնագրել էին նրա հոդվածից մեկ կտոր, որ շատ ուզում էին, որ փոխանցվի ՀՀ նախագահի թեկնածուներին և հրապարակում գործող գործիչներին: Ես ուզում եմ ասել այդ խոսքերը. «Շատ լավ բան է հասարակական ինքնագործունեությունը, բայց հասարակական գործիչը պետք է ճանաչի իր մթնոլորտը և հասկանա՝ ինչ կարելի է պահանջել մի հասարակությունից, ինչ չի կարելի, իսկ դա առաջին գրավականն է նրա գործի հաջողության: Բացի այդ, պետք է հասարակական գործիչն ինքը ցրե անտարբերությունը և մեռածությունը և եռանդ հետաքրքրություն, սեր ստեղծե դեպի իր գործը և չսպասե, թե հասարակությունը կգա և իր առատ գումարներով գործակցությամբ ճանկ կմտցնե գործելուն»:

Ինքնիշխան, անկախ, սոցիալական, արդար Հայաստանը գաղափա՞ր է, թե՞ ոչ: Ի՞նչ ենք մենք անվանում «գաղափար»: ՀՀ Սահմանադրությամբ գաղափարն արդեն իրավական տեսք է ստացել և դարձել փաստաթուղթ: Մենք փոխանակ մեր կյանքը կառուցեինք, գործեինք համաձայն այդ իրավական Հայաստանի և այդ փաստաթղթի, շարունակեցինք ապրել ամեն մեկս ինչպես կարող էինք, չնայած պետք է ստեղծեինք իրավական Հայաստանի ավանդույթ: Ես կարծում եմ, որ Սահմանադրությունն ամբողջությամբ գաղափար է, սահմանադրական նորմերին համապատասխանող պետություն ունենալը գաղափար է: Ես այսօր չգիտեմ ավելի մեծ գաղափար և չգիտեմ՝ ի՞նչ էին երազում մեր նախնիք, որոնք չունեին ինքնիշխան, ազատ, սոցիալական, իրավական Հայաստան, ի՞նչ էին երազում, դա՞ չէին երազում: Մենք չենք կրել այդ գաղափարը, այսինքն՝ ես, Դուք, մյուսը, նա. չենք եղել ինքնիշխան, ազատ, իրավական Հայաստան ծնողը, ստեղծողը և մեր ամենօրյա աշխատանքում դա չենք իրագործել: Հիմա ամեն մեկս պետք է հաշիվ տանք, թե ինչ ենք արել 23 տարի, պետք է հաշիվ տանք, որ զբաղվել ենք ծուլությամբ, իսկ հիմա ասում ենք, թե գաղափար չկա: Իրավական, սոցիալական, ինքնիշխան, ազատ Հայաստանը կառուցե՞լ ենք արդեն, նրա քաղաքացի՞ն ենք արդեն: Մենք պետք է ստեղծեինք այդ Հայաստանը և ապրեինք այդտեղ, որպես հայաստանցիներ: Այդ Հայաստանում պետք է լիներ մեկ պաշտամունք՝ ստեղծագործ աշխատանքի պաշտամունքը:

– Բայց այսօր Ձեր նշած պաշտամունքը չկա, չէ՞:

– Իհարկե՝ չկա, ծուլությունն այն գերակշռող է դարձել մեզանում, իսկ ստեղծականությունը, որպես այդպիսին, մոռացվել:

– Ձեր նշած ծուլության արդյունքո՞ւմ էր, որ սահմանադրական Հայաստանի գաղափարը չիրագործվեց:

– Իհարկե, ծուլության, անմեղսունակության՝ որ ես չեմ կրողը, սուբյեկտն այդ գաղափարի, պետություն ստեղծողը ես չեմ: Իսկ ո՞վ է: Դա մի պատուհաս է, որ 21-րդ դարի սկզբում պատեց ազգս հայոց: Հիմա պատրանքազերծ շրջան է, որը դրական է հասարակության համար: Երկու մեծ պատրանք կար՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տեսքով: Երկուսն էլ պատրանք էին, խոշոր շահում չեղավ, իսկ ստեղծված իրավիճակը հայաստանցի մարդու համար օգտակար և հարմար շրջան է: Մարդը չեմ կարծում, թե հիմա պարապ է: Հասարակական գործիչը, մարդը պետք է հասկանա, որ այլ մթնոլորտում է, այլ Հայաստանում։ Ուրիշ գործելակերպ է պետք, եթե ուզում է դուրս գալ դեպի ժողովուրդը, դեպի մարդը: Նորմալ է. ընտրություններով չի ավարտվում ամեն ինչ, այլ սկսվում է, սա մի նոր փուլի սկիզբ է:

– Պարոն Բլեյան, ասում եք պատրանքներ` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տեսքով: Հասարակությունը հավատո՞ւմ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը կենսունակ գործիչներ են:

– Այս մասին հենց հիմա չի կարելի խոսել: Դա կլինի նորից շեղվել և գնալ այլ ճանապարհով: Այս թեմային անդրադառնալու ժամանակն էլ կգա: Հիմա հասարակությունը պարտադրված, բայց հերթական տրամաբանական փուլ է մտել և կարծում եմ՝ դուրս կգա։ Ես չեմ հավատում, որ մենք չկարողանանք լուծել մեր խնդիրները: Ես չեմ հասկանում, երբ ասում են՝ գաղափար չկա, ես ասում եմ՝ գաղափարը կա, խնդիրն այն է, որ նրա իրագործողը, սուբյեկտը՝ հայ մարդը սկսի գործել և պատասխանատու զգալ իրեն։

– Ի՞նչն է այս անտարբերության, ծուլության պատճառը, ի վերջո` հասարակության մեջ գիտակից հատված ևս կա:

– Ինչպե՞ս կարողացան Չարենցը, Մահարին, Աճառյանը, Աբեղյանը և այլոք հայրենիք ստեղծել, նյութական ավերումի տարիներին ստեղծականությամբ, տաղանդով հայրենիք պարգևել: Մենք ինչպե՞ս ենք կարողանում կորցնել այդ հայրենիքը, և ինչքան անլուրջ է մեր հայացքը. կարծես դա մեզ չի վերաբերում, կարծես ես չեմ կորցնողը և կարծես ամենաանփոխարինելի բանը չէ մեր կորցրածը: Ես չեմ ուզում հավատալ, որ կորցնելու ենք մեր հայրենիքը: Ես վստահ եմ և ուզում եմ հավատալ, որ անելիքի, հետագա քայլերի մասին կուտակում է գնում անհատական մակարդակով: Սովորական մարդը, ենթադրում եմ, որ այսօր պետք է վերաիմաստավորի իր անելիքը, որովհետև իր անփոխարինելիին ինքը չի կարող տեր չկանգնել: Ենթադրում եմ, որ սա միայն ես չեմ տեսնում: Սա մեռածություն է, նժարի վրա մեր կյանքն է, որը մեռնում է: Այս բուտաֆորիզմը, այս ուրվականները, մեռածություն, եռանդ, հետաքրքրություն, սեր չկա: Մարդուն արթնացնել, կենդանացնել է պետք՝ վա՞տ արեց, նորից անի, ոգևորվի, հիանա ուրիշի արածով, սիրի: Ստեղծագործությունն ինչպե՞ս է գրվում, կա մտորելու, մտմտելու շրջան։ Հաշվենք, որ սա այդ շրջանն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում