Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շատ ուրախ է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է վերադառնալու և մասնակցելու «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը:
«Ուրախ եմ, որ Ռոնալդուն մասնակցելու է «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Ակնհայտ է, որ Քրիշտիանուն գերազանց ֆուտբոլիստ է: Թիմի համար մեծ առավելություն է նրա` խաղադաշտում գտնվելը: Ցանկանում եմ դարձյալ խաղալ Ռոնալդուի հետ և շարունակել հաղթել»,- Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն որակազրկված էր երկու խաղով: Նա կարմիր քարտ էր ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Կորդոբա»-ի դեմ խաղում:









































