Շնորհիվ Դավիթաշեն համայնքի մի պճնված հանրապետական տիկնոջ, ազնիվ մուլտհերոս Չեբուրաշկան ևս դարձավ քաղաքական ֆիգուր: Սերժ Սարգսյանին Մովսեսի հետ համեմատելու Նազենիի անհաջող փորձից հետո հանգստյան օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր «հայուհի չեբուրաշկայի» թեման: Բանն այն է, որ ուրբաթ օրը քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Դավիթաշեն համայնքում էր: Ավարտելով ելույթը՝ նա անցավ հարցերին: Եվ ահա դահլիճից հանրապետականի վզկապով մի տիկին Սերժ Սարգսյանին ուղղված իր ձոնը սկսեց հայտնի մուլտֆիլմից: «Сейчас Чебурашка скажет вам речь. Мы строили-строили, и наконец построили! Ура»,-հպարտորեն մեջբերեց կինը հայտնի սովետական մուլտից և կիսառուսերեն-կիսահայերեն ավելացրեց. «Строил Արթուր Գևորգյան (Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետը՝ խմբ.), строили Ռուսլան Բաղդասարյան (ներկայիս թաղապետը), դա տակ построили, որ մենք էլ հարցեր չունենք ձեզ տալու»: Ուռաաա:
Համացանցում հայտնված այդ տեսագրության մեջ «Հրապարակը» նկատեց նաև իր ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող, Արցախյան ազատամարտի մասնակից, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին և փորձեց պարզել, թե ինչն է կապում իրեն ՀՀԿ-ի հետ, և ինչ է մտածում նախագահական քարոզարշավի մասին:
– Պարոն Ամալյան, օրերս Դուք մասնակցել եք Սերժ Սարգսյանի քարոզարշավ-հանդիպմանը: Ոմանց մոտ տարակուսանք առաջացրեց Ձեր մասնակցությունը, քանի որ Դուք միշտ աչքի եք ընկել Ձեր ընդդիմադիր հայացքներով:
– Համայնքի ղեկավարը կանչել էր, ես էլ գնացի: Ես ընդդիմադիր չեմ եղել: Ես մարդու կողմն եմ միշտ եղել: Էն ժամանակ էլ ես ընդդիմության մեջ եղել եմ մենակ նրա համար, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը կար, ու ես չէի կարող Վազգեն Սարգսյանի եղբոր դեմ լինեի: Ընդդիմության մեջ լինելու միակ սկզբունքս դա է եղել: Հիմա ընենց չի, որ ես ընդդիմության մեջ չեմ, ուրեմն դիմություն եմ: Ուղղակի եղած թեկնածուների մեջ ընտրում եմ Սերժ Սարգսյանին: Շատ հարգում եմ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց գիտակցում եմ, որ ռոմանտիզմն այսօր իրական չէ: Եվ գիտակցելով, որ կա մարդ, որն այսօր պետության բոլոր պրոբլեմներին ծանոթ է, իմ ձայնը կտամ նրան:
– Րաֆֆուն ռոմանտիկ եք համարում, իսկ Սերժ Սարգսյանի ծրագիրն իրատեսակա՞ն:
– Ես տենց բաների հետ գործ չունեմ, ես ծրագրերը չեմ կարդում, ես ուղղակի մարդկային վերաբերմունքն եմ տեսնում, որ էս հարցի շուրջ այ սենց ա մտածում և այլն: Հենց ձեր նշած հանդիպմանը, որ ասում եք, առաջին անգամ ես քաղաքական ելույթ եմ լսել: Ես ոչ մի անգամ ելույթ չէի լսել: Բայց անկեղծ ասեմ, որ ինձ գոհացրեց, տարբերվեց բոլոր նախագահների ելույթներից: Ամենակարևորը՝ անմիջական էր:
– Համայնքապետն անձա՞մբ էր խնդրել, որ ներկա գտնվեիք հանդիպմանը:
– Դե ասեց՝ ուզում եմ նախագահի հանդիպմանը հրավիրեմ, ես էլ գնացի:
– Համայնքապետի բոլո՞ր խնդրանքներն եք կատարում:
– Որևէ խնդրանքի կամ պարտադրանքի խնդիր չկա: Ասեց նախագահն ա գալիս, հրավիրում եմ, ես էլ չմերժեցի: Որևէ խնդիր չկա: նադատելով ՝մեր թշնամու փլավին ջուր ենք լցնում: Թերություններ բոլոր համակարգերում կան: Պետությունը նոր ձևավորվող պետություն է: Բայց բանակի թերությունները հրապարակայնաց- նելը ես սխալ եմ համարում:
– Իսկ բացի հանդիպումներից, քարոզարշավի շրջանակներում նաև համերգային ծրագրերի՞ եք մասնակցում:
– Առայժմ չեմ մասնակցում, եթե հրավեր ունենամ, անպայման կմասնակցեմ:
– Ո՞ր թեկնածուի քարոզարշավին կմասնակցեք հրավերի դեպքում:
– Սերժ Սարգսյանի: Հրավերի դեպքում անպայման կմասնակցեմ, այո:
– Պարոն Ամալյան, այսօր հայկական բանակը դառնում է 21 տարեկան: Ինչպիսի՞ն է մեր բանակը, ինչպիսի՞ն կուզենայիք լիներ և ի՞նչ թերություններ եք տեսնում:
– Ունենք լավ բանակ և պետք է ավելի լավացնենք: Բանակը երբեք չի կարելի քննադատել, անընդհատ զարգացնել է պետք: Մեր բանակն այդ արժի:
– Այդքան զոհեր, սպանություններ են լինում մեր բանակում: Ձեր կարծիքով, չպե՞տք է բարձրաձայնենք դրանց մասին:
– Այդ թերությունները որ կան, դրանք քննադատությամբ չեն վերանում: Թերությունները անձամբ մասնակցությամբ է պետք վերացնել, ոչ թե քննադատությամբ: Քննադատելով՝ մեր թշնամու փլավին ջուր ենք լցնում: Թերություններ բոլոր համակարգերում կան: Պետությունը նոր ձևավորվող պետություն է: Բայց բանակի թերությունները հրապարակայնացնելը ես սխալ եմ համարում:











































