Իսպանացի ճարտարագետները 3D տպիչ են ստեղծել, որը կարող է ամենասեղմ ժամկետում «սքանավորել» մարդուն: Այդ համակարգի շնորհիվ նրանք «սքանավորել են» Անդալուսիայի գյուղերից մեկի բոլոր բնակիչներին`318 մարդու, գրում է Ria Novosti-ն:
Նման յուրօրինակ կերպով Իսպանիայում փորձարկել են համակարգը, որը կարող է մարդուն եռաչափ սքանավորել և թվայնացնել ռեկորդային ժամկետների մեջ` մի քանի րոպեի ընթացքում: Սքանավորումը տևում է 15 վայրկյան, 90 վայրկյան ծախսվում է պատկերի մշակման վրա:
Ինֆրակարմիր հաղորդիչներ ունեցող տպիչը հատուկ լինզաների օգնությամբ ավտոմատ կերպով սքանավորում է մարդուն: Միայն պետք է նշել այն չափսերը, ինչպիսի տեսքով ցանկալի է ստանալ պատկերը:











































