Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Արևմուտքի երկրները պետք է զբաղվեն մուսուլմանական աշխարհի «մեղմ ուժերի» զինմամբ` Մերձավոր Արևելքում ջիհադիստների դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ֆինանսներով և զենքով ավելի մեծ աջակցություն պետք է ցուցաբերվի ավելի զուսպ իսլամական ուժերին` այնպիսին, ինչպիսին քրդերին, Սիրիական ազատ բանակին, ինչպես նաև այնպիսի մեղմ արաբական պետություններին` ինչպես Եգիպտոսը և Հորդանանը»,- հայտարարել է Իսրայելի ռազմավարության և հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցը:





































