Շոկոլադի Hershey’s Chocolate World ցուցադրությանը, որը կկայանա 2015թ. մայիսին Լաս Վեգասում, 3D տպիչ կներկայացվի, գրում է Kedem.ru-ն: Տպիչը շոկոլադից օբյեկտներ ստեղծելու հնարավորություն կունենա:
CocoJet-ը ստեղծվել է Hershey ընկերության և 3D Systems-ի համատեղ ջանքերով: Սա շոկոլադի տպիչների չորրորդ սերունդն է, և դրա հնարավորություններն ավելի ծավալուն են, քան նախկին մոդելներինը:
Այս սարքավորման օգնությամբ հնարավոր կլինի բարդ ծավալուն զարդեր տպել շոկոլադի ցանկացած տեսակից և նույնիսկ հնարավոր կդառնա շոկոլադե սելֆիներ անել:
Մշակողների խոսքերով՝ տպագրության համար օգտագործվող շոկոլադը համային առումով Hershey ընկերության այլ արտադրանքներից չի տարբերվում: Ավելի վաղ մոդելներում դա հնարավոր չի եղել իրականացնել: Շոկոլադե տպիչի գնի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:











































