Ամերիկյան համացանցային Yahoo Inc.-ի մաքուր շահույթը 2012թ. ընթացքում աճել է 276,19%-ով: 2011-ին այն կազմել է 1,05 մլրդ դոլար, իսկ վերջին 12 ամսվա ընթացքում մեծացել է 3,95 մլրդ դոլարով:
Մաքուր շահույթի կտրուկ աճը բացատրվում է Alibaba.com-ի 20% բաժնետոմսերի վաճառքով` 2 մլրդ 755 մլն դոլար գնով: Մնացած ցուցանիշներն ավելի համեստ են:
2012թ. չորրորդ եռամսյակում Yahoo-ն գրանցել է 272 մլն դոլարի մաքուր շահույթ, ինչը 8,11%-ով ավելի քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համար: Մեկ բաժնետոմսի եռամսյակային շահույթը կազմել է 0,23 դոլար՝ կրճատվելով 2011թ. համեմատ, երբ այն կազմում էր 0,24 դոլար:










































