Ամերիկյան հետազոտողները ծակելով անտարկտիկական Ուիլանս լճի սառույցը գրեթե 800 մ խորությամբ` ստացել են ջրի առաջին փորձանմուշը՝ հայտնել են ԱՄՆ-ի Ազգային գիտական ֆոնդում: Աշխատանքները տարվել են հատուկ տաք ջրի շիթի միջոցով՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Համաձայն մամլո-հաղորդագրության՝ ստորգետնյա ջրամբարը մեկուսացվել է մթնոլորտի հետ ուղիղ կապից մի քանի հազար տարիների ընթացքում: Գիտնականները ենթադրում են, որ ջրի փորձանմուշում կարող են լինել միկրոօրգանիզմներ, որոնք յուրօրինակ էվոլյուցիայի են ենթարկվել ծայրահեղ ցրտրի պայմաններում ապրելու համար:
Այս հետազոտությունը կարող է բացատրել, թե ինչպես կարող է կյանքը պահպանվել էքստրեմալ պայմաններում ոչ միայն հողի վրա, այլ նաև սառույցի մեջ:










































