Կանադայի Գերագույն դատարանը ուրբաթ օրը թույլ է տվել ծանր և անբուժելի հիվանդների համար էվթանազիա կիրառել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Գերագույն դատարանը հանել է 1993-ից ի վեր գործող արգելքը: Գերագույն դատարանը վճռել է, որ կյանքից կամավոր հեռանալու իրավունք ունի նա, ով «անտանելի տառապանքներ է կրում», կամ ում առողջական դրությունն անբուժելի է գնահատվում:
Այդ գործընթացի իրականացումը հնարավոր է հիվանդի համաձայնությամբ, իսկ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ տարվա ընթացքում:










































