Coca-Cola-ն ստիպված է եղել Twitter-ում փակել գովազդային արշավն այն բանից հետո, երբ լրագրողների հնարքների պատճառով նրա էջում հրապարակել է Ադոլֆ Հիտլերի «Մայն քամփֆ» գրքից մեծ հատվածներ, գրում է korrespondent.net-ը:
Արշավի շրջանակներում սոցցանցի ցանկացած օգտատեր, ով տեսել էր տհաճ twitt-ը, կարող էր դրան պատասխան գրել #MakeItHappy հեշթեգով:
Դրանից հետո Coca-Cola-ի օգտահաշիվը ավտոմատ կերպով դուրս է բերում զվարճալի արտահայտություններ: «Մենք ձեր ատելությունը ինչ-որ զվարճալի բանի կվերածենք»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:
Սակայն ամեն ինչ ձախողվել է, երբ Gawker պարբերականի լրագրողները հատուկ սքրիփթ են մշակել, որը ավտոմատ կերպով Twitter-ում հրապարակել է Հիտլերից մեջբերումներ և համապատասխան հեշթեգ է տեղադրել, որպեսզի Coca-Cola-ն նկատի դրանք:
Օգտահաշիվը, որտեղից ուղարկվել են հաղորդագրությունները, լրագրողները MeinCoke են անվանել: Գաղափարը ստացվել է, ընկերության ռոբոտը Հիտլերի արտահայտությունների հիման վրա ստեղծված գեղեցիկ բացիկներ է բաժանել:
Արդյունքում Coca-Cola-ն ստիպված է եղել փակել արշավը և դադարել է պատասխանել #MakeItHappy հեշթեգով հաղորդագրություններին:









































