Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է վաղը կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ հանդիպման մասին:
«Չենք վախենում «Ատլետիկո»-ից ու ոչ-ոքիի մասին չենք մտածում: Բոլոր խաղերից առաջ տրամադրվում ենք հաղթանակի: Թիմը շատ մոտիվացված է: Վճռական ենք տրամադրված ու չենք կասկածում, որ խաղը դիտարժան է լինելու
Իսկո՞ն. նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Չենք կենտրոնանում վնասվածքների ու որակազրկումների խնդրի վրա: Պաշտպանության ձախ թևում կարող են խաղալ Կոենտրաոն կամ Արբելոան:
Ռոնալդուն կմղվի պայքարի: Որակազրկումից հետո նա շատ մոտիվացված է»,- հայտարարել է իտալացի մասնագետը:





































