Լոս Անջելեսում փետրվարի 8-ին կշնորհեն տարվա գլխավոր երաժշտական «Գրեմմի» մրցանակը:
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության արարողությանը ներկա կլինեն այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Մադոննան, Բեյոնսեն, Փոլ Մակքարթնին և Պրինսը: Vogue-ի հետ զրույցում նա պատմել է՝ «Գրեմմիից» սպասելիքների մասին:
«Գրեմմիի» այս տարվա ինտրիգը ոչ միայն այն է, թե ովքեր կստանան «Ոսկե գրամաֆոնները», այլև այն, թե շոուի ժամանակ ով ինչպես կզվարճացնի հանդիսատեսին:
«Գրեմմիի» գլխավոր «խաղաքարտերից» է դարձել հունվարի 15-ի նորությունը, երբ Մադոննան Instagram-ի օգտահաշվում հայտարարեց իր ելույթի մասին:

Ամենահետաքրքիր ներկայացումներից մեկը կդառնա Փոլ Մակքարթնիի, Քանյե Ուեսթի և Ռիհաննայի ելույթը: Տրիոն կներկայացնի FourFiveSeconds կոմպոզիցիան:

Այս տարվա արարողության գլխավոր ինտրիգն էլ այն է, թե արդյոք ելույթ ունեցողների թվում կլինի Պրինսը: Նրա ելույթը հիանալի նվեր կլինի իր երկրպագուներին:

Դրա հետ միասին, ներկայիս «Գրեմմին» արդեն հասցրել է հիասթափություն հարուցել որոշ երաժշտասերների շրջանում: Շատերը զարմացած են, որ Բեյոնսեն ներկայացված չէ մրցանակի առանցքային անվանակարգերում:










































