33-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը նկարահանվել է ներքնազգեստի Elvira սեփական հավաքածուի գովազդում՝ հայտնում է korrespondent.net-ը:
Երգչուհին որոշել է դառնալ իր բրենդի դեմքը ու նկարահանվել է գովազդային հոլովակում՝ ցուցադրելով սեքսուալ ներքնազգեստ:
Լուսանկարներից մեկում նա կեցվածք է ընդունում վարդագույն հավաքածուում: Երկրորդում Սփիրսը երկրպագուներին և պոտենցիալ գնորդներին ներկայանում է սև կրծկալով:
Հավաքածուն վաճառքի կդրվի հաջորդ շաբաթ:











































