Thursday, 11 06 2026
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

Երեքը՝ հարթակում, չհաշված… մամուլ

Երեկ տեղի է ունեցել քարոզարշավի ողջ ընթացքի համար աննախադեպ մի իրադարձություն, որը կարող է որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծել «կանխորոշված» համարվող ընտրություններում: Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընտրությունների օրինականության ապահովման նպատակով մի քանի պահանջներ ներկայացնելով իշխանություններին:

«168 ժամն» առաջնորդողում գրում է, որ տվյալ դեպքում այդ հայտարարության բովանդակությունը երկրորդական է: Էականն ինքնին փաստն է, որ գոնե հանրային ընկալմամբ՝ ոչ իշխանական թեկնածուները համատեղ նախաձեռնություն են իրականացրել՝ դեռևս հայտարարության ձևաչափով: Այսինքն՝ սա մինչև նախագահի ընտրությունը միասնաբար հանդես գալու թեկուզ տեսական հնարավորություն է, կամ գուցե այդ հնարավորությունը ստեղծելու դեռևս առաջին քայլը: Ողջ հարցն այն է՝ արդյո՞ք նշված երեք թեկնածուները կկարողանան օբյեկտիվ գնահատել սեփական հնարավորություններն ու պատրաստ կլինեն հանել թեկնածությունը՝ քվերաթերթիկում երեքից մեկի անունը թողնելու նպատակով: Դա ևս չափազանց բարդ է: Գրեթե նույնքան բարդ, որքան անգամ միասնաբար հանդես գալու դեպքում իշխանությանը գոնե երկրորդ փուլ պարտադրելը: Բագրատյանը, Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանն ավելի շատ տարբերություններ ունեն, քան ընդհանրություններ: Ե՛վ գաղափարական, և՛ մարդկային, և՛ արժեքային հարթություններում: Միասնաբար հանդես գալու համար նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշակի արգելքներ հաղթահարի՝ թե՛ քաղաքական ու գաղափարական, թե՛ մարդկային ու արժեքային հարթություններում: Բայց դժվար լինելով հանդերձ՝ դա, ըստ էության, միակ հնարավորությունն է՝ ոչ միայն ընտրություններում ինչ-որ բան փոխելու, այլ ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերջնական ամայացումը կանխելու իմաստով:

Այս՝ հնարավորության եզակի լինելու հանգամանքն է, որ նշված թեկնածուներին կարող է ստիպել վեր կանգնել սեփական հավանականություններից, ու օբյեկտիվ գնահատելով երեքից մեկի հնարավորությունները՝ միասնաբար հանդես գալ մեկ՝ հակաիշխանական թեկնածուով: Դա, ի դեպ, կարող է անսպասելիորեն հասարակությանը դուրս բերել ներկայիս ապատիկ վիճակից և իշխանության համար «հանգիստ» երևակվող ընտրություններում հաղթելը դարձնել լրջագույն խնդիր: 2008 թվականից հետո Հայաստանի ընտրազանգվածի ընդդիմադիր տրամադրվածությունը եթե չի ավելացել, ապա առնվազն չի նվազել: Առանձին-առանձին նշված երեք թեկնածուները գործնականում չեն կարող այդ ընտրազանգվածը կոնսոլիդացնել, սակայն միասնաբար հանդես գալու դեպքում՝ այդ հեռանկարը կարող է միանգամայն իրատեսական դառնալ: 1996 թվականը դրա լավագույն վկայությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում