ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի մասնակցող ազատ ոճի ըմբիշների ստուգողական գոտեմարտերին:
Լավագույն արդյունք գրանցած մարզիկները մեկնելու են ԻԻՀ` փետրվարի 9-14-ը անցկացվելիք միջազգային մրցաշարին մասնակցելու համար:
Նշենք, որ Ծաղկաձորում անցկացվող ստուգողական գոտեմարտերին նախարար Գաբրիել Ղազարյանի հետ հետևել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն








































