«300 սպարտացիների» պրոդյուսերներ Ջաննի Նուննարին և Մարկ Քանթոնը՝ Hollywood Gang ընկերությունից, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն Robotech անիմե-սերիալի մոտիվներով, հայտնում է Deadline Hollywood պորտալը: Սցենարը կպատրաստի Մայքլ Գորդոնը, որը ևս աշխատել է «300 սպարտացիների» վրա: Որպես հնարավոր ռեժիսոր նշվում է Անդրես Մուսկետտին:
Robotech-ի կինոէկրանավորման մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2007 թ.: Այն ժամանակ Warner Bros ստուդիան հայտնում էր, որ ձեռք է բերել դրա ստեղծման իրավունքը, իսկ Թոբի Մագուայրը կլինի պրոդյուսերն ու ֆիլմի գլխավոր դերակատարը:
Robotech-ն ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված ճապոնական առաջին անիմե-սերիալներից է: Այն հսկայական մարտական մեքենաներին՝ Super Dimension Fortress: Macross-ին, Super Dimension Cavalry Southern Cross-ին և Genesis Climber Mospeada-ին նվիրված 3 առանձին սերիալների խումբ է:









































