Պուտինը տառապում է Ասպերգերի համախտանիշով՝ պնդում է Պենտագոնի հետազոտական ինստիտուտը։ Շարժումների վերլուծության փորձագետի՝ 2008 և 2011 թվականների ուսումնասիրությունները վկայում են Ռուսաստանի նախագահի մոտ աուտիստիկ խանգարման առկայության մասին, որն ազդում է նրա բոլոր որոշումների վրա։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հոգեբան և շարժումների վերլուծաբան Բրենդա Քոնորսը մասնագետներ է հավաքել՝ տեսանյութերով Պուտինի վարքն ուսումնասիրելու համար։
Պուտինը ցուցաբերում է վարք և դեմքի արտահայտություններ, որոնք վկայում են փոքր ասոցիալ որակների մասին՝ հատուկ աուտիզմով տառապող մարդկանց, սակայն դա կարող է հատուկ լինել նաև շեղում չունեցողներին, որոնք կարող են լինել պատերազմի վետերաններ, տրավմա տարած մարդիկ և այլն։ Պենտագոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ Պուտինի նյարդաբանական զարգացումը կանգ է առել մանուկ տարիքում։