Աթենքում մոտ 5 հազար մարդ ցույցի է դուրս եկել ընդդեմ Հունաստանի տնտեսական քաղաքականության: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ցուցարարները դժգոհ են միջազգային պայմանավորվածություններով պարտքերի մարումը վերանայելու իշխանությունների որոշումից:
Նշվում է, որ հանրահավաքը տեղի է ունենում Հունաստանի խորհրդարանի շենքի մերձակայքում գտնվող Սինթագմա հրապարակում:










































