Ժամացույցների Swatch արտադրողը հայտարարել է, որ մոտակա երկու-երեք ամիսներին պատրաստվում է «խելացի» ժամացույցներ թողարկել, որոնք կկարողանան մրցակցել Apple Watch-ի հետ: Այս մասին Swatch-ի ղեկավար Նիք Հայեքին մեջբերելով՝ հաղորդում է Bloomberg-ը:
Սարքավորումը կարող է համացանցին միանալ, դրա միջոցով հնարավոր կլինի գնումներ կատարել: Ժամացուցը կարող է աշխատել Windows և Android հավելվածներով: Դրանից բացի, այս ժամացույցը լիցքավորելու անհրաժեշտություն չկա, հայտարարել է Հայեքը:
Ներկա պահին Swatch Group LTD կորպորացիան Tissot բրենդի տակ սենսորային էկրանով ժամացույցներ է թողարկում: Դրանից բացի, մոտ ժամանակներում ընկերությունը պլանավորում է թարմացնել Swatch Touch ժամացույցների գիծը:








































