Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին անգամ որպես նախագահ երկրի խորհրդարանում ելույթ կունենա փետրվարի 6-ին:
Փետրվարի առաջին երեքշաբթի օրը բացվում է ութերորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանը:
Սաակաշվիլին ելույթ կունենա պատգամավորների առջև փետրվարի 6-ին: Նա առաջին անգամ ստիպված կլինի ելույթ ունենալ մի խորհրդարանի առջև, որտեղ նրա կուսակցությունը փոքրամասնություն է կազմում:
Ավանդաբար Վրաստանի նախագահը տարին մեկ անգամ կարևոր իրադարձությունների թեմայով ելույթ է ունենում խորհրդարանի առջև: Սա օրենսդիր մարմնում նախագահի 10-րդ ելույթը կդառնա:








































