Հայաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը աշխարհի ամենաինովացիոն երկրների ամենամյա վարկանիշում (The Global Innovation Index 2014)` հավաքելով 36.06 բալ 100 հնարավորից:
The Global Innovation Index-ը հաշվարկված է INSEAD միջազգային բիզնես դպրոցի մեթոդիկայով: Հետազոտությունն անցկացվում է 2007թ., 2014թ. վարկանիշի մեջ ներառվել է 143 երկիր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Շվեյցարիան, որին հետևում է Շվեդիան, Մեծ Բրիտանիան: Աշխարհի ամենաինովացիոն երկրների տասնյակում ներառվել են Հոնկոնգը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Նիդերլանդները, Ֆինլանդիան:
Հայաստանի հարևան երկրներց Վրաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը, Ադրբեջանը՝ 101-րդը, Թուրքիան՝ 54-րդը եւ Իրանը՝ 120-րդը, իսկ Ռուսաստանը գտնվում է 63-րդ տեղում:
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը:









































