Մասնագետները հայտնաբերել են ծաղկի նոր տեսակ՝ Annonaceae ընտանիքից, և այն անվանել են Sirdavidia՝ ի պատիվ Դևիդ Աթենբորոյի՝ աշխարհի ամենահայտնի բնագետներից և հեռուստահաղորդավարներից մեկի: Բույսի մասին առավել մանրամասն պատմող հոդվածը հրապարակվել է PhytoKeys ամսագրում:
Նոր տեսակի ծաղկի հայտնաբերումը գիտնականնների համար անակնկալ է եղել ոչ միայն այն պատճառով, որ հայտնաբերվել է Գաբոնի՝ բուսաբանների կողմից առավել լավ ուսումնասիրված տարածքներից մեկում, այլև այն պատճառով, որ աճում է անմիջապես ավտոմայրուղու մոտ:
Sirdavidia-ի յուրահատկություններից է նաև այն, որ բույսը փոշոտվում է մեղուների թևերի թրթռոցի օգնությամբ: Փոշոտման այդպիսի յուրահատուկ միջոց բնության մեջ շատ հազվադեպ է հանդիպում, այն բնորոշ է միայն բույսերի 10.000 տեսակի:









































