Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, իտալական «Միլան»-ը բացասական պատասխան է տվել «Նապոլի»-ին, որը ցանկանում է ձեռք բերել Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի տրանսֆերային իրավունքները:
Հաղորդման համաձայն՝ նեապոլյան ակումբը պատրաստ է եղել 30 միլիոն եվրո վճարել երիտասարդ իտալացու իրավունքների դիմաց, սակայն բացասական պատասխան է ստացել «Միլան»-ի կողմից:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 30 խաղի է մասնակցել՝ դառնալով 18 գոլի հեղինակ:









































