Եգիպտոսի ընդդիմադիր կուսակցությունների «Ազգային փրկության ճակատ» միավորումը հրաժարվել է ընդունել նախագահ Մուհամմեդ Մուրսիի՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար երկխոսության առաջարկը։ Այս մասին հաղորդել է շարժման առաջնորդ Մուհամմեդ էլ-Բարադեյը:
Նախագահ Մուրսին կիրակի օրը դիմել էր երկրի բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով նրանց մասնակցել «կայունության և անվտանգության համար» երկխոսությանը։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի երեկոյան:
Չորրորդ օրն անընդմեջ Եգիպտոսում չեն դադարում իրավապահ մարմինների և ընդդիմադիրների միջև բախումները: Ներկա դրությամբ զոհերի թիվը հասել է 36-ի: Ընդհանուր առմամբ երեք օրվա հակամարտության ընթացքում զոհվել է 50 մարդ:






































