Միսիսիպի գետի վրա երկու նավթատարներ բախվել են երկաթգծային կամրջի հենասյանը: Արդյունքում գետ է թափվել նավերից մեկի նավթը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին՝ գիշերը մոտ ժամը 1:30-ի սահմաններում: Վթարի հետևանքով տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:
Բախման հետևանքով նավերից մեկը վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդից նավթի արտահոսք է սկսվել: Հայտնի չէ, թե որքան մեծ է աղտոտման մասշտաբը, սակայն հաղորդվում է, որ նավը տեղափոխել է 303.000 լիտր նավթ: Նավթի հետքերը երևում են երեք մղոն հեռավորության վրա՝ հաղորդում է Associated Press-ը:
Վթարի հետևանքով Միսիսիպիով երթևեկությունը երկու կողմերից փակվել է:
Նման բնույթի վերջին միջադեպը տեղի էր ունեցել 2012թ. փետրվարին: Այն ժամանակ նավթատարը վթարի էր ենթարկվել Նոր Օռլեանում, և գետում հայտնվել էր 238 հազար լիտր նավթ:








































