Նյու Յորքում դատարանը մեղավոր է ճանաչել արգելված նյութերի վաճառքի մեջ մասնագիտացած Silk Road կայքի հիմնադրին: Ռոսս Ուիլյամ Ուիլբրիխտին մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման նպատակով դավադրության և համակարգչային համակարգերը կոտրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրան կարող է սպառնալ ցմահ բանտարկություն:
ԱՄՆ իշխանություններն այդ առցանց խանութը փակել են 2013թ.: Որոշ տվյալներով՝ խանութում վաճառվել է ավելի քան 10.000 ապրանք, իսկ կայքում վաճառքի ծավալը հասել է 180 մլն դոլարի:










































