Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ մեկ երգչախմբում են «հավաքվել» աշխարհի 73 երկրների 3746 միանգամայն տարբեր ձայներ: Այս մասին գրում է Kulturologia.ru-ն: Իհարկե, պարտիաներով բոլոր տեսանյութերը համաժամանակեցվել են և հավելյալ մշակվել, սակայն արդյունքը ցնցող է:
Գաղափարի հեղինակը և այդ միջոցառման կազմակերպիչը կոմպոզիտոր և դիրիժոր Էրիկ Վայթեյքրն է: Երգչախումբը կատարում է Water Night ստեղծագործությունը:







































