Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

«Արտահերթ ընտրություններով իշխանափոխությունը կանցնի առանց ցնցումի» (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, այսօր ՄԱԱ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, հստակեցրեց իր կողմից ներկայացված գնահատականները. «Այսօր աշխարհաքաղաքական կենտրոնները շատ ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, և, ըստ էության, նրանց դիրքորոշումներն ու քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կախված է լինելու նրանից, թե ինչպես կզարգանան այդ գործընթացները: Ես նկատի ունեմ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները»:

Այնուհետև Կոնգրեսի ներկայացուցիչը հավելեց, որ տարածաշրջանային անվտանգության հարցերն այսօր ունեն աշխարհաքաղաքական նշանակություն և կախված նրանից, թե ինչ իշխանություն և ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում. դրանից են կախված լինելու Հայաստանի հարաբերությունները մեր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ. «Աշխարհաքաղաքական այդ կենտրոնների քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի կարող տարանջատվել նրանց քաղաքականությունից ընդհանրապես տարածաշրջանի և տարածաշրջանային գործընթացների նկատմամբ` ներառյալ ԼՂ-ի հարցը»:
Անդրադառնալով ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքի անակնկալներին, նա նախ կանխատեսեց, որ իր բազմամարդությամբ առնվազն չի զիջելու նախորդ հանրահավաքներին. «Ապրիլի 8-ի հանրահավաքը շատ կարևոր հանրահավաք է լինելու: Մենք առաջարկների, նախաձեռնությունների մասին հայտարարում ենք միայն հանրահավաքի ժամանակ: Խոստանում եմ, որ չեք հիասթափվի: Այն, որ արտահերթ ընտրությունները անխուսափելի են` դրանում որևէ մեկդ որևէ կասկած կարող եք չունենալ: Այս իրավիճակում միակ ելքը կարող են լինել արտահերթ ընտրությունները»:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական կենտրոնները հետևում են հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, հի՞մք է ենթադրելու, որ եթե 2008 մարտի 1-ին նման իրավիճակ ստեղծվի` իշխանությունները երկրորդ անգամ մարտի 1-ի նման քայլի չեն դիմի, Դ. Շահնազարյանը պատասխանեց. «Այս երեք տարիների ընթացքում ՀԱԿ-ը շատ ճշգրտորեն միշտ հաշվարկել է իր քայլերը, և նույնիսկ այն պահերին, երբ մեր գնահատականով իշխանությունները կարող էին նման գործողություններ կատարել, մենք նրանց այդ հնարավորությունը չենք տվել: Ավելի քան համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը Հայաստանում անցնելու է առանց որևէ ցնցումների: Ավելին` մենք բացառում ենք իշխանության կողմից նման ողբերգության, նման ահաբեկչության կրկնությունը: Եկեք չմոռանանք, որ կան այլ երկրների օրինակներ, բայց ամենավառ օրինակը հենց Հայաստանն է, մենք ունենք դրա փորձը, որ, ի տարբերություն Խորհրդային միության շատ երկրների, 1988-90 թթ. այդ ամենը Հայաստանում տեղի ունեցավ անարյուն և առանց այնպիսի ցնցումների, ինչպիսիք եղան Վրաստանում, Ադրբեջանում, Բալթյան հանրապետություններում»:

«Առաջին լրատվական»-ի հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչպե՞ս է պարոն Շահնազարյանը պատկերացնում իշխանափոխությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսության պայմաններում` հայտնի երեք պահանջների իրականացումից հետո, երբ անգամ նախորդ հանրահավաքում ոստիկանության հետ կայացած համաձայնությունը որոշ շրջանակներ ներկայացրին որպես գործարք, և արդյոք որևէ իշխանություն կարո՞ղ է կամավոր հրաժարվել իշխանությունից:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ երկխոսությունը վարվելու է մեկ թեմայի շուրջ` դրանք արտահերթ ընտրություններն են: Ավելացնեմ, որ արտահերթ ընտրությունները որակապես տարբերվում են հերթականից, և սա է լինելու երկխոսության միակ թեման»,- նկատեց Դ.Շահնազարյանը: Իսկ գործարքի շուրջ խոսակցություններին անդրադառնալով` նա հայտարարեց. «Իշխանության ներկայացուցիչների հետ եղե՞լ են շփումներ… Իհարկե եղել են` մի քանի տասնյակ հազար մարդկանց աչքի առաջ` Ազատության հրապարակի շրջակայքում, Մատենադարանի մոտ, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ այլ շփում ու կոնտակտ չի եղել: Թեև եթե նույնիսկ լիներ էլ` այստեղ ոչ մի կրիմինալ չկա, որովհետև եթե լիներ՝ մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի: Օրինակ` 1988-90 թթ. Շարժման ընթացքում մենք գործող իշխանությունների հետ քսանչորսժամյա կապի մեջ էինք, որովհետև այն ժամանակվա կոմունիստական իշխանությունն էլ, մենք էլ ընդհանուր շահեր ունեինք` Կոմկուսն էլ չէր ուզում, որ որևէ ցնցում լիներ, արյուն թափվեր, մենք էլ չէինք ուզում: Երբ 1945 թ. Բեռլինը շրջապատված էր, և ֆաշիզմի վերջին օրերն էին` Ռայխի գրասենյակի հետ ուղղակի կապ էր անցկացված»,- հիշեցրեց Դ. Շահնազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում