Սաուդյան Արաբիայի միլիարդատեր Ալ-Վալիդ բին Թալալին պատկանող ներդրումային Kingdom Holding ընկերությունը 190 միլիոն դոլարով վաճառել է իր բաժնեմասից Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիակորորացիայում՝ 6,6%-ից հասցնելով այն 1%-ի:
Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարեով սաուդյան բորսային։
Վաճառքից ստացված միջոցները Ալ-Վալիդը մտադիր է ներդրումներին ուղղել: Արքայազնը մասնաբաժիններ ունի նաև Citigroup-ում և Twitter-ում:
Արքայազն Ալ-Վալիդը Մերդոկ ընտանիքից հետո News Corp.-ի երկրորդ խոշոր բաժնետերն էր և նրա հուսալի դաշնակիցն էր համարվում:
2011թ. News Corp.-ի վրա ցանցահենների հարձակումից հետո նա հրապարակավ աջակցել է Մերդոկին: Forbes-ի տվյալներով՝ արքայազն Ալ-Վալիդի կարողությունը 20 միլիարդ դոլար է կազմում, նա Forbes-ի գլոբալ վարկանիշային աղյուսակում 26-րդ տեղն է զբաղեցնում և ինքն իրեն Սաուդյան Արաբիայի Ուորեն Բաֆեթ է անվանում:









































