Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թորոս Սէֆիլյան. «Չկարծեք, թե հեղաշրջման փորձ ենք անելու, երկիրը տակնուվրա ենք անելու կամ քարեր ենք նետելու…». «168 Ժամ»

Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» երկամյա շարժման անդամ Թորոս Սէֆիլյանը (Ժիրայր Սէֆիլյանի ավագ եղբայրը) «168 ժամ» թերթի հետ զրույցում իր տեսակետներն է հայտնել օրեր առաջ Բերձորում կատարվածի մասին՝ նշելով, որ, չնայած ինքը Հայաստանում չի բնակվում, բայց հոգով ու սրտով Հիմնադիր խորհրդարանի կողքին է:

– Պարոն Սէֆիլյան, Դուք մոտիկից հետևում եք Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը, որոշ տվյալներով՝ նաև խորհուրդներ եք տալիս, կարո՞ղ եք բացատրել, թե ինչո՞ւ էր ավտոշարասյունն ուղևորվում Արցախ՝ քաղաքական հատուկ պահանջներով:

– Նախ հասկանանք՝ մարդիկ ինչո՞ւ էին գնում, ինչպե՞ս էին գնում. նրանք գնում էին երեխաներով, ընտանիքներով, կանանց հետ միասին: Ավտոերթ էր, որը նորություն չէր, որի մասին նախօրոք տեղեկացված էր: Դեպի մարզեր էլ ավտոերթ կատարվեց, ոչ մի ուրիշ դեպք չեղավ, ոչ մեկի քթից արյուն չեկավ, ոչ մի բռնություն չկիրառվեց, չնայած՝ շատ լավ գիտենք, որ իշխանություններին հաճելի չէր: Իսկ այն, ինչ կատարվեց Արցախում, մի կարծեք, թե Արցախի մեր քույր-եղբայրներն էին անողները: Սա Արցախի ժողովրդի հետ կապ չուներ, Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա: Վերջին տասն օրերին Արցախի իշխանություններն ատելություն սերմանեցին իրենց ժողովրդի մեջ, միտումնավոր ստեր տարածեցին, թե՝ գալիս են մեր երկրի հարցերը խոչընդոտելու, մենք սահմանային հարցեր ունենք, և այլն: Բայց քաղաքական գործիչները չէին գալիս սահմանային հարցերին խառնվելու, դրա համար բանակ կա: Ժիրայրը նշել է, որ ես գալիս եմ իմ տուն, իմ ընտանիքի, իմ ընկերների հետ: Իրենք շատ լավ գիտեն Ժիրայրի տեսակը, չեմ կարծում, որ չեն սիրում այդ տեսակը, բայց նրա գործունեությունը հակասում է իրենց հաշիվներին: Արդյունքում՝ այս ամենն ի օգուտ մեզ եղավ, որովհետև այն մարդիկ, որ տեղյակ չէին մեր մասին, իմացան: Եթե մենք իսկապես ուզենայինք մեր մասին հայտնել Արցախի ժողովրդին՝ ամիսներ կտևեր, բայց իրենց արածը մեծ քննարկման հարց դարձավ և՛ Սփյուռքում և՛ Հայաստանում, ինչը նպաստեց մեր ավելի լայն ճանաչմանը: Այնպես որ, շնորհակալ ենք իշխանություններին, որ 24 ժամվա մեջ Հիմնադիր խորհրդարանը ճանաչելի դարձրին:

Իսկ նույն Սփյուռքը, որի համար ապրիլի 24-ը և Ցեղասպանության 100-ամյակը լրիվ ուրիշ նշանակություն ունեցող թվեր են, ինչպե՞ս է վերաբերվում դրանք այլ նպատակներով օգտագործելու ՝ Ձեր կոչերին: Դուք ճի՞շտ եք համարում:

– Ես ասեմ, որ ոչինչ 100 տոկոսով ճիշտ չեմ համարում: Հիմնադիր խորհրդարանում էլ կարող են տարաձայնություններ լինել, նրա անդամներն էլ 100 տոկոսով կատարյալ չեն, բայց այնտեղ կան նվիրյալներ ու գիտակից մարդիկ, ովքեր կարող են գործել, և ինչո՞ւ թույլ չտալ այդ մարդկանց գործել: Ոմանք չեն հասկանում և կենտրոնանում են նրա վրա, որ այդ օրը միայն սգի և ողբալու օր է: Մենք ասում ենք, որ այդ օրը՝ ապրիլի 24-ին, մեր պարտականությունները լիուլի կատարելու ենք, ինչպես նախորդ տարիներին, բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ, մեր ծաղկեպսակները տեղադրելու ենք, մեր աղոթքն անելու ենք, բայց եթե նախորդ տարիներին դրանից հետո տուն էինք վերադառնում, ապա այս անգամ տուն չենք գնալու, այլ հավաքվելու ենք մի վայրում ու սկսելու ենք ռեժիմը չհանդուրժելու մեր պրոցեսը:

– Եվ ի՞նչ եք անելու: – Չկարծեք, թե հեղաշրջման փորձ ենք անելու, երկիրը տակնուվրա ենք անելու կամ քարեր ենք նետելու, և այլն: Պլակատներով, ցույցով կեցվածք պիտի ցուցաբերենք մի շարք խնդիրների շուրջ: – Ի՞նչ եք ակնկալում դրանից:

– Ես կարծում եմ, որ մինչև ապրիլի 24-ը շատ մարդիկ կմիանան մեզ, և մենք կկարողանանք իրականացնել մեր ցանկությունը՝ համակարգային փոփոխություն: Իսկ եթե ժողովուրդը մեր կողքին չկանգնի, ապա մենք ոչինչ էլ չենք կարող անել: Բայց այս վերջին դեպքից հետո շատ մարդիկ են արդեն սկսում կանգնել մեր կողքին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում