Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է, որ մասնագետը թիմը գլխավորի 2016թ. ու նախապատրաստի 2022թ. աշխարհի առաջնությանը: 2016-ին լրանում է Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ, իսկ մասնագետը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել:
Գվարդիոլային առաջարկվելու է շահավետ պայմանագիր: Հիշեցնենք, որ 2022թ. Մունդիալը կայանալու է Քաթարում:








































