Բրիտանացի տղամարդը ռեկորդ է սահմանել սինգլների իր հավաքածուով: Նա իր հավաքածուում ունի 61 տարի առաջ Մեծ Բրիտանիայում սկսված երաժշտական հիթ շքերթի բոլոր առաջատարների կատարումները: Այս մասին հայտնում է The Sun-ը:
47-ամյա Սայմոն Ռոթենը հազարավոր ֆունտեր է ծախսել վանիլային կամ CD սկավառակով հիթ շքերթի 1219 առաջատարների կատարումները հավաքելու համար: Սինգլները սկսել է հավաքել 1998 թվականից: Նրա ամենասիրելի կատարումն է The Shadows-ի Wonderful Land-ը (1962): Սայմոնի կարծիքով՝ ամենավատը Westlife-ի The Rose թրեքն է (2006):
Տղամարդու հավաքածուն համալրում են համացանցից ներբեռնումները կամ ռադիոյի իր ընկերներից վերցրած պատճենները, քանի որ նրա խոսքով՝ ձայնագրման շատ ստուդիաներ կատարումները այլևս չեն տարածում ֆիզիկական կրիչներով:










































