ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Բերձորի միջաեպին:
Ա. Աղաբեկյանը նշում է, որ դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ զանգել էր Ժիրայր Սեֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սեֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում:
Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ինչպես Ա. Աղաբեկյանն է ասում, հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ դա հանդիպում էր մարտական ուղի անցած մարդկանց միջև:
Ա. Աղաբեկյանը ցավով խոսեց Սեֆիլյանի և իր խմբակիցների կողմից նախապես հնչած վիրավորական արտահայտություններով հայտարարությունների մասին, որտեղ արհամարհանքով ու վարկաբեկիչ խոսքերով խոցեցին ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Արցախի երիտասարդների ինքնասիրությունը:
«Իրականում, ոստիկանապետն այլընտրանք չուներ, բացի նրանց երթի առաջխաղացումը կասեցնելուց, որովհետև ավելի տհաճ ու ծանր արդյունքներ կունենայինք»- նշում է փոխվարչապետը:







































