Ռեփ-մագնատ Շուգ Նայթն ինքնակամ ոստիկանությանն է հանձնվել այն սարսափելի դեպքից հետո, որի արդյունքում մեկ մարդ զոհվել, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, փոխանցում The Guardian-ը:
Ինչպես հայտնի է դարձել՝ Death Row Records ձայնագրման ընկերության հիմնադիրը NWA Straight Outta Compton խմբի պրոմո-արշավի համար փաստագրական ֆիլմի նկարահանման հրապարակում վիճել է իր ընկերների հետ:
Նա մեքենայի տակ է գցել երկու տղամարդկանց: Արդյունքում 55-ամյա դերասան և պրոդյուսեր Թերի Քարտերը տեղում մահացել է, իսկ Քլե «Բոուն» Սլոունը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:
Ոստիկանությունում կարծում են, որ Շուգ Նայթը մտադրված է սպանել տղամարդկանց: Դատարանը նրա գործով 2 միլիոն դոլար գրավ է նշանակել, սակայն հետագայում չեղարկել է այն: Պատճառն այն է, որ Նայթը կարող է խուսափել արդարադատությունից և փախչել երկրից:
Ռեփ-մագնատ Նայթը հարուստ քրեական անցյալ ունի: Առաջին անգամ նա ձերբակալվել է 1987թ հոկտեմբերին՝ ընտանեկան բռնություն մեղադրանքով: Նույն թվարականին նրան ձերբակալել են մեքենա առևանգելու, անօրինական զենք կրելու և սպանության փորձի մեղադրանքներով: Նա ընդունել է իր մեղքը և 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտվել:
1996թ. սկսած Նայթը բանտում հայտնվել է օրենքները խախտելու պատճառով:
2003թ. նրան կրկին դատապարտել են կայանատեղիի աշխատակցին հարվածելու համար:
2008թ. օգոստոսին Նայթը ձերբակալվել է թմրանյութեր պահելու և ծանր հանգամանքներում հարձակում կատարելու մեղադրանքով:










































