Turkish Aerospace Industries-ը հունվարի 30-ին առաջին անգամ օդ է բարձրացրել Anka Block B թռչող անօդաչու սարքը: Նշվում է, որ փորձարկման ընթացքում ժամանակի մեծ մասը, ներառյալ թռիչքն ու վայրէջքը, սարքավորումը գործել է ավտոպիլոտ ռեժիմով:
Anka B-ն Anka A անօդաչու թռչող սարքի կատարելագործված տարբերակն է: Ապարատն ունի տեխնիկական տեսողության համակարգ ինֆրակարմիր տեսախցիկով, սինթեզացված սարքավորումներով ռադարով, արբանյակային կապի համակարգով, ինչպես նաև տվյալների փոխանակման պաշտպանված համակարգով և թուրքական մշակման բորտային համակարգչով:
Այն չափանիշ կդառնա Թուրքիայի զինված ուժերի համար:








































