ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման կողմնակիցները հինգ լուսանկար են տարածել, որոնցում երևում է, թե ինչպես են հրկիզում գրոհայիններին գերի ընկած հորդանանցի օդաչու Մոազա Ալ-Քասաբեհին: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Մահապատժի ժամանակ տղամարդը սև վանդակում է գտնվում:
Օդաչուի ընտանիքի անդամի խոսքերով՝ Հորդանանի ԶՈՒ-ի ղեկավարը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ գրոհայինները սպանել են Ալ-Քասաբեհին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հորդանանյան կառավարությունը պատրաստ էր գործարքի մեջ մտնել ԴԱԻՇ-ի հետ և օդաչուին փոխանակել բանտում գտնվող Սաջիդ Ալ-Ռիշավիի հետ:
Մոազա Ալ-Քասաբեհին գերի են վերցրել 2014թ. դեկտեմբերին: Նրա կործանիչն աղետի է ենթարկվել Սիրիայի տարածքում:
Հորդանանը ներգրավված է միջազգային կոալիցիայի մեջ, որի ուժերը 2014թ. օգոստոսից ավիահարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերին:






































