Ճապոնիայում 70-տարեկան երկու տարեց մարդիկ են զոհվել նորից սկսված ձյան առատ տեղումների պատճառով: Նրանք երկուսն էլ հայտնվել են ձյան և սառույցի կույտերի տակ, որը ընկել է նրանց վրա տան կտուրից Քիդա քաղաքում:
Սառած ճանապարհին մարդատար ավտոմեքենան բախվել է տարրական դպրոցի աշակերտների խմբին: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել են չորս երեխաներ:
Երկուշաբթի վատ եղանակի պատճառով ժամանակավորապես փակվել են Տոկիոյի օդանավակայաններից մեկի թռիչքուղիները: Հարկավոր է եղել այն շտապ մաքրել մինչև 8 սմ հաստությամբ սառույցից: Դրա հետևանքով հետաձգվել են 14 չվերթներ,- հաղորդում է ITAR-TASS-ը:










































