Tuesday, 14 05 2024
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում

Սերժ Սարգսյանն ամենալավ Այբոլիտն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դուդուկահար Ջիվան Գասպարյանը


-Պարոն Գասպարյան, կարծես թե այս ընտրություններին չկաք Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին, ինչո՞ւ:

 -Ոտքս էի կոտրել, դրա համար չեն կանչել, բայց ինձ ասել են, որ ամսի 30-ին հեռուստացույցով պետք է խոսեմ: Ես միայն կողմ եմ գործող նախագահին, և միայն նա պետք է լինի:

 -Ի՞նչն է ստիպում Ձեզ կողմ լինել Սերժ Սարգսյանին, երբ երկրում այսքան մեծ չափերի հասնող արտագաղթ կա, այսքան խնդիրներ կան, մենք տեսնում ենք օրեցօր հյուծվող հասարակություն:

 -Դա ոչ թե նախագահից է կախված, դա կախված է ժողովրդի տրամադրությունից: Եվ մենակ Հայաստանը չէ. եթե դուք նայեք, ամբողջ աշխարհն է խառնվել իրար. մարդասպանություն, բոմբ են տրաքացնում, պայթյուններ և այլն: Փառք Աստծո, մենք դեռ որ խաղաղ ենք, միայն Ադրբեջանի խնդիր ունենք: Այսօր եղածների մեջ Սերժ Սարգսյանը ամենալավ Այբոլիտն է, իսկ եթե մեկ ուրիշը լինի, մենք չգիտենք՝ ինչպես կդիրքավորի իր խոսակցությունը: Ես ոչ մեկի դեմ բան չունեմ, մոտիկից չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ այսօր մեր պրեզիդենտը երկար տարիների փորձ ունի, աստիճանաբար բարձրացել է, նախագահ է դարձել: Ես ավելի շատ վստահում եմ նրան, քան որևէ մեկին:

 Արտագաղթը ժամանակակից հիվանդություն է, մենք դրա մասին չենք մտածել, մեր փորը կուշտ է եղել, մենք ուրախ, անհոգ ապրել ենք, բայց հիմա աշխարհում փողի կռիվ է, մեր երկիրն ամենալավ երկիրն է:

 -Կան այլ թեկնածուներ, որոնք քաղաքական անցյալ ունեն. չե՞ք լսել նրանց, գուցե փոխեի՞ք կարծիքը:

 -Նրանցից որևէ մեկին չեմ ճանաչում, բայց ես իմ գաղափարով մտածում եմ, որ այսօրվա վիճակով ինչ-որ մի լավ բան անում է պրեզիդենտը: Ամբողջ աշխարհն է խառնված, մենակ Հայաստանը չէ: Մենք պետք է նայենք, տեսնենք՝ ինչ է մեր կողքին կատարվում: Նա փորձ ունի, որ ավելի լավ լինի, թե չէ՝ ինձ համար ինչ տարբերություն՝ ով կլինի. ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում:

 -Լավ, նրա քաղաքական փորձից ի՞նչ կառանձնացնեք:

 -Նա գիտությանը տեղ է տալիս, սպորտին, արվեստին, բանակին տեղ է տալիս, ամեն ձևով հետաքրքրվում է, բայց անթերի մարդ կա՞ աշխարհում, Աստվածներն էլ անթերի չէին: Մենք հիմա եթե թերությունների վրա աշխատենք, ուրեմն մեր երկիրը երկիր չի դառնա: Նա շատ լավ կողմեր ունի, քաղաքական կողմերը պաշտպանել է, էլ ինչի՞ պետք է դժգոհենք, չեմ հասկանում: Ամենաճիշտն էն կլինի, որ բոլորը միանան, ասեն՝ երկրորդ անգամ էլ ընտրենք մեր նախագահին, թող մարդիկ ավելի շատ փորձառություն ձեռք բերեն: Ընդհանրապես, լավ կլինի, որ բոլոր կուսակցությունները միանան իրար, ոնց որ Ծառուկյանի կուսակցությունն էր, մյուս կուսակցությունները, թե չէ՝ այսքան կուսակցությունների մեջ ինչ իմանաս՝ ում կողմը գնաս, ինչ անես… Չես կարող իմանալ:

 -Կարծում եք՝ այս ընտրություններին Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը միացավ Սերժ Սարգսյանի՞ն:

 -Չէ, նկատի ունեմ՝ Ծառուկյանի կուսակցությունը կարգին կուսակցություն է, մեծ կուսակցություն է:

 -Բայց այդ մեծ կուսակցությունը, ինչպես Դուք եք ասում, չուղղորդեց իր ընտրողին, թե ինչ անել ընտրությունների օրը, չառաջադրեց թեկնածու:

 -Ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Ինչ իմանամ՝ ինքը ինչ է մտածել, մտածել է՝ գուցե հիմա պետք չէ, մյուս ընտրություններին: Նա քաղաքական փորձ ունի, առաջադիմել է: Մենք չունենք պրեզիդենտի դպրոց, որ գնան-սովորեն 4-5 տարի և ստանան պրեզիդենտի կոչում: Հիմա ով էլ գա, հինգ տարի դեռ փորձ պիտի ձեռք բերի, դրա համար մտածում եմ՝ ինքն արդեն փորձ ունի, ամենաճիշտը Սերժ Սարգսյանն է: Նա ոչ իմ եղբայրն է, ոչ էլ ազգականը, ուղղակի ես մտածում եմ, որ  ճիշտ կլինի, որ նա լինի: Օրինակ՝ ես նրան եմ ընտրելու:

 -Դուք նշեցիք, որ բանակին է Սերժ Սարգսյանը ուշադրություն դաձնում, բայց  ամեն օր զինվոր է մահանում, գիտնականներն էլ գիտության ֆինանսավորումից են դժգոհ: Տեղյակ չե՞ք:

 -Դա միջին խավի պաշտոնյաների, ղեկավարների, զինվորականների անդաստիարակությունն է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ եք ամեն ինչ նրա վրա բարդում:

 -Բայց չէ՞ որ նա Գերագույն գլխավոր հրամանատարն է:

 -Այո, բայց հո նա չի՞ ասել՝ գնացեք մարդ սպանեք, սոված թողեք: Եթե էդպիսի բան կա, ասեք իմանամ, ես չգիտեմ: Իմ մտածողությամբ՝ մանր չինովնիկներ են, որոնք փող են վերցնում իրենց գրպանները լցնելու համար ու ժողովրդին կեղեքում են:

 -Երբ հանդիպում եք Սերժ Սարգսյանին, երկրում առկա գոնե  մեկ խնդիր բարձրացնո՞ւմ եք:

 -Ես տարվա մեջ մեկ անգամ եմ հանդիպում, նվագում եմ: Բանկետ է, ես որպես երաժիշտ եմ իմ գործն եմ անում, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Քաղաքականությունը ուրիշ բան է, կարող եմ իմ կարծիքն ասել, բայց ոչ քաղաքական: Ես ճիշտ մարդ եմ, ամբողջ կյանքս ապրել եմ ճիշտ և պետք է ապրեմ ճիշտ: Եվ որպեսզի մեր ժողովուրդը չընկնի ոգևորության մեջ, որ աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հանի, դրա համար նա փորձ ունի, նրան եմ ընտրելու:

 Ես պաշտպանել չեմ սիրում և ոչ մեկի ծառան չեմ ուզում լինել: Ես ինքնուրույն մարդ եմ, աշխատում եմ և որևէ մեկի կամ որևէ բանի կարիք չունեմ: Ինձ պաշտոն պետք չէ, ես իմ աշխատանքով գլուխս կախ ապրում եմ և պահում ընտանիքը: Ես այս կարծիքին եմ:

 -Ապահով Հայաստան ունենալուն փաստորեն հավատում եք…

 -Այո: Կարծում եմ՝ շուտով մարդիկ կհասկանան՝ մենակ ունեցվածքը չէ… Մարդիկ պետք է սիրեն իրենց հողը, ջուրը, ժողովրդին:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում