Monday, 20 05 2024
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ

Դեժավյու՝ շրջանից դուրս պրծնելու հրամայականը

Հասարակության զայրույթի և վրդովվածության զգացումը, հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի մատույցներում տեղի ունեցածից հետո, աստիճանաբար տեղի է տալիս կամ առնվազն սկսում է զուգորդվել տեղի ունեցած բռնության վարկածների մասին դատողություններով: Դրանք արդեն բավականին շատ են, լայն սպեկտրով ներկայացվում են սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանակում, մամուլում:

Հնարավոր վարկածները բազմաթիվ և բազմաբնույթ են, և դրանց հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչու Ղարաբաղի իշխանությունը ավտոերթի հանդեպ ցուցաբերեց նման դաժան վերաբերմունք` անտեսելով այն, որ այդ պատմությունը հարվածելու էր Ղարաբաղի և Հայաստանի հեղինակությանը, ծանր նստվածք էր թողնելու հասարակական շրջանակներում: Շրջանառվող վարկածների զգալի մասը խնդիրը տեղափոխում է լայն շրջանակներ, դուրս բերում Հայաստանի և Ղարաբաղի ներքին հարթությունից: Առայժմ շատ քիչ հիմքեր կան իրական պատճառների և մոտիվացիաների մասին, այսպես ասած, փաստական դատողություններ անելու համար, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ անգամ ենթադրությունների մակարդակով շրջանառվող վարկածները հիմնականում կողմնորոշվում են դեպի, այսպես ասած, «գլոբալ» վարկածներ կամ դեպի «հեռահար տեխնոլոգիական» լուծումներ` այն դեպքում, երբ իրականությունը գուցե շատ ավելի մոտ է մեզ, այսինքն` մոտիվները շատ ավելի ներքին են:

Այստեղ մենք բախվում ենք Հայաստանում առկա մշտական մի խնդրի՝ համակարգաճանաչողության խնդրին:

Հայաստանի քաղաքացիները ծայրաստիճան դժգոհ լինելով իշխող համակարգից` նաև գրեթե նույնքան անտեղյակ են համակարգի կառուցվածքից, հարաբերությունների բնույթից, որակներից, հետևաբար նաև այդ համակարգի գործողությունների մոտիվացիաներից: Այդ պատճառով էլ որևէ աղմկոտ, անսպասելի իրադարձության պարագայում սկսվում են «հեռահար» որոնումներ, իսկ ավելի մոտ տարածքները այդ առումով մնում են խոպան: Այստեղ գործ ունենք հասարակական-քաղաքական մի խնդրի հետ, որն ընկած է Հայաստանում իշխող համակարգի դեմ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական պայքարի անարդյունավետության հիմքում:

Ներքին համակարգը բավարար չափով ուսումնասիրված և դիտարկված չէ, դիտարկված չեն համակարգի սուբյեկտային հարաբերությունները, հիերարխիան և դրա գործունեությունը, հրամանների իջեցման, կատարման, որոշումների կայացման, նպատակների ձևավորման մեխանիզմները: Առանց այդ ամենի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, առանց համակարգը ճանաչելու` անհնար է գտնել նրա դեմ գործողությունների տևական և հարաճուն արդյունավետություն ենթադրող մեխանիզմներ, և գեթ այն գիտակցումը, որ համակարգը ինքնապահպանվում և վերարտադրվում է արտաքին որևէ հովանու օգնությամբ, բավարար չէ գործողություններ ծրագրելու, պայքարի մեթոդաբանություն մշակելու համար:

Հունվարի 31-ի դեպքն այս առումով «քրիստոմատիկ» է` թե՛ իշխանությունների գործողությունների, թե՛ դրանց դեմ գնացող քաղաքական կամ հասարակական ուժի, կառույցի գործողությունների, թե՛ հանրային արձագանքի իմաստով: Հասարակությունը հերթական անգամ բախվել է, թվում է թե, հայտնի սուբյեկտի, բայց բախումից հետո հասարակության պահվածքը ցույց է տալիս, որ բոլոր մակարդակներում առկա է սուբյեկտի չճանաչվածության բավական բարձր, վտանգավոր աստիճան: Մենք գտնվում ենք հասարակական-քաղաքական դեժավյուի փուլում: Իշխանությունը կրկին կիրառել է բռնություն, հասարակությունը կրկին՝ ոչ միայն անզոր է գտնվել այդ բռնության առաջ, այլ ընդհանրապես կանգնել է հետագա քայլի առաջ: Արձագանքները, գնահատականները, վերլուծություններն ու մեկնաբանությունները քայլ չեն կարող համարվել, որովհետև այդ քայլն անելու համար բոլորովին կարիք չկա Հայաստանի քաղաքացիական և քաղաքական ազատությունների համար պայքարի պատմությունը հարստացնել պատին բախումների նորանոր օրինակներով:

Վերլուծելու, մեկնաբանելու, գնահատելու առանց այդ էլ բավականաչափ նյութեր, առիթներ կան: Քայլը պետք է տեղավորվի քաղաքական-քաղաքացիական պայքարում նոր դիրքերի դուրս գալու տրամաբանության շրջանակում: Մինչդեռ առայժմ նոր դիրքերի դուրս է գալիս միայն իշխող համակարգը` ամեն անգամ հասարակությանը շպրտելով «ելման դիրք»: Ահա այստեղ է, որ առաջ է գալիս համակարգը ճանաչելու անհրաժեշտությունը, որովհետև միայն «դեմքը» ֆիքսելը և ամեն անգամ դիմակը պատռելը, մեղմ ասած, ոչ միայն բավարար չեն, այլ շարունակաբար որպես մեթոդաբանություն կրկնվելու պարագայում արդեն դառնում են անհամարժեքության վկայություն:

Ցանկացած դիմակայության ելքի համար առաջնային նշանակություն ունի այն, թե միմյանց դեմ հայտնվող սուբյեկտներից որն է մյուսին ճանաչում ավելի լավ: Ճանաչել` նշանակում է ոչ թե անուն-ազգանուն կամ հորոսկոպ և սիրած ուտելիք իմանալ, այլ հնարավորինս ամբողջական հասկանալ սուբյեկտի կենսագործունեության պատկերը՝ ինչպես է գործում, ինչով է սնուցվում օրգանիզմը, ինչ աղբյուրներից, ինչ մեխանիզմով է կայացնում որոշումները, ինչ շրջանակում, ինչ տրամաբանությամբ և այլն: Այդ իմաստով, իշխող համակարգը հասարակությանը ճանաչում է լիուլի, որովհետև այդօրինակ ամեն մի բախում՝ որ կատարվել է տարբեր ուժերի առաջնորդությամբ, ի վերջո իրականում ոչ թե իշխանության դիմակ կամ դեմք է պատռում, այլ մերկացնում է առաջին հերթին հասարակությանը: Իշխանությունն իր դեմքը առանձնապես չի էլ թաքցրել, որ պատռվի:

Կա՞ մեկը, ով Հայաստանի իշխանության հանդեպ պատրանք է ունեցել, թե համակարգը չի դիմի իր վերջին ռեսուրսին՝ ուժին: Եթե կա այդպիսի մեկը, և առավել ևս եթե այդպիսի մարդիկ կարող են հայտնվել հանրությանն առաջնորդողի դիրքերում, ապա դա, մեղմ ասած, շատ լուրջ խնդիր է, ինչը ապացուցվել է ընդհուպ ողբերգական նախադեպերով: Հետևաբար, եթե նպատակ է հռչակվում դեմք պատռելը, ապա գուցե այդ նպատակի իրագործումը կատարվի առա՞նց հանրային մեծ ներգրավվածության: Այսինքն` միգուցե արժե, որ նախ կատարվի «հետախուզական» կամ հետազոտական աշխատանք, հետո նոր միայն մշակվեն լուծումները՝ ըստ ստացված տվյալների: Ի դեպ, դա որևէ կերպ չի կարող հանդիսանալ իշխանության կիրառած որևէ բռնության ինքնաբերաբար արդարացում: Բայց պետք է նկատել, որ հասարակությունը վաղուց արդեն դրվել է բռնությունները դատապարտելու շրջանաձև ցիկլի մեջ և հասցվել այնպիսի ցիկլի, երբ բռնության պակասն առաջացնում է ստագնացիայի վտանգավոր սպասում, և հանրությունը բռնությունը դատապարտում է գիտակցությամբ, իսկ ենթագիտակցությամբ գուցե թե մի տեսակ ինքն էլ չզգալով՝ համակվում բավարարվածության զգացումով, որ չուշացավ «դիմակ պատռելու» հերթական առիթը:

Այսինքն` արդեն մեկուկես տասնամյակ ձգվող միօրինակ պայքարը այդպես էլ չի տվել պարզ հարցի պատասխան՝ ինչ պետք է անել ուժային դիմադրության հանդիպելուց հետո: Եվ չունենալով այդ հարցի պատասխանը` հանրությունը պարբերաբար տարվել է հենց այդ դիմադրությանը հանդիպելու ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում