Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն արձագանքել է իր ֆեյսբուքյան էջի շուրջ ստեղծված աղմուկին

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, էջ է վարում, որտեղ տեղադրվում են իր գործով «բացահայտումներ» և այլ նյութեր: Այս փաստի շուրջ իր վրդովմունքն էր հայտնել անգամ Դեմիրճյանների ընտանիքը, որից հետո Քրեակատարողական վարչությունից արձագանքեցին, թե դատապարտյալի էջը միջնորդավորված է բացվել, և նյութերը, հետևաբար, միջնորդավորված են տեղադրվում:

Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ է կապվել Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ փոխանցելով որդու արձագանքը վերջին օրերի աղմուկի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև:

«Ֆեյսբուքյան իմ էջը բացվել է միջնորդավորված ձևով: Ես խնդրել եմ իմ անունից էջ բացել՝ միմիայն ինձ, իմ գործին վերաբերող նյութեր հրապարակելու ցանկությամբ: Իմ ակտիվությունը սահմանափակվել է ամիսը ընդամենը մեկ կամ երկու հրապարակմամբ: Գրել եմ ձեռագիր, փոխանցել առձեռն, որից հետո այն տեղադրվել է ֆեյսբուքյան այդ էջում, քանի որ այսօրվա դրությամբ դա է ինչ-որ բան ասելու իմ միակ հնարավորությունը:

Քանի որ անձամբ մասնակցություն չեմ ունեցել ֆեյսբուքյան էջի բացմանը, չեմ տիրապետում այդ էջը մուտք գործելու համար անհրաժեշտ գաղտնաբառին, հետևաբար հնարավորություն էլ չեմ ունեցել հետևել, թե ինչ արձագանք են ստանում գրածներս, արձագանքներին պատասխանելու հնարավորություն էլ չեմ ունեցել, տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվել ֆեյսբուքյան հարթակում՝ այսպես կոչված լայքեր, քոմենթներ… Ես լայքեր հավաքելու համար չեմ գրել, ոչ էլ դեբատների մեջ մտնելու: Ես երբևէ ինչ-որ մեկին քննարկելու, ինչ-որ բան քննարկելու նպատակ չեմ հետապնդել, առօրյա քաղաքական կյանքին չեմ խառնվում, տեղյակ էլ չեմ, թե ինչ դեբատներ են ծավալվել:

Ըստ այդմ հայտարարում եմ, որ պատասխանատու եմ միմիայն իմ հեղինակած հրապարակումների համար՝ բացառապես իմ և իմ գործին վերաբերող: Վերջին հոդվածս հիվանդ դատապարտյալների մասին էր, դրանից հետո ես ոչ մի ակտիվություն չեմ դրսևորել:

Ինչ վերաբերում է տարիներ շարունակ պտտվող այն խոսակցությանը, թե իմ կյանքին վտանգ է սպառնում, ասեմ, որ դա բացարձակ հիմարություն է, նախաքննությունից սկսած այդ թեման անընդհատ շրջանառվել է: Ճիշտ է, մարդիկ փոխվում են, բայց 15 տարի շարունակ նույն հիմարությունը իրար փոխանցում են ու գրում, բայց դրա տակ ոչ մի հիմք չկա, իմ կյանքին էլ վտանգ չի սպառնում, թող հանգիստ լինեն»,-փոխանցեց հայրը որդու անունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում