ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրապուրել է Մերիլին Մոնրոյին ու ավելի քան 50 հոլիվուդյան դերասանուհու, հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով «Սիրային եռանկյունի. Ռոնալդ Ռեյգան, Ջեյն Վայման ու Նենսի Դևիս» ինքնակենսագրական գրքին:
Գիրքը վաճառքի կհանվի փետրվարի 14-ին:
Կենսագրական գրքում նշվում է, որ իր դերասանական կարիերայի ընթացքում Ռեյգանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ավելի քան 50 հոլիվուդյան դերասանուհիների հետ, այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի, Դորիս Դեյի, Ջոան Բլոնդելի ու Լանա Թերների հետ:









































