Այս պահին Ազգային ժողովում է գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյսկում է։ Հ. Աբրահամյանը խորհրդարան է եկել խմբակցությունների հետ հանդիպելու համար։ Նրանք այս պահին քննարկում են Շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված խնդիրները։
Հիշեցնենք որ այդ օրենքում հատկապես փաստաթղթաշրջանառության պահանջը փոքր ու միջին ձեռներեցներին փողոց էր հանել։ Կառավարությունն ի վերջո այդ վիճելի դրույթների կիրարկումը հետաձգեց մինչև հուլիսի 1-ը։
Վարչապետի հետ քննարկմանը մասնակցում են Գ. Սահակյանը և ՀՀԿ խմբակցությսն ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Դաշնակցություն խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը և «Ժառանգությունից»՝ Ռ. Հակոբյանը։
Լուսանկարը` PAN Photo-ի











































