Իտալական «Ռոմա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմը վարձակալել է կոլումբիացի հարձակվող Վիկտոր Իբարբոյի տրանսֆերը:
«Կալյարի»-ի հարձակվողը «գայլեր»-ի կազմում հանդես է գալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ վարձակալական հիմունքներով: Գործարքի արժեքը կազմել է 2.5 մլն եվրո: Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմա»-ն իրավունք կստանա Իբարբոյի տրանսֆերը գնել 12.5 մլն եվրոյով:
Հիշեցնենք՝ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռոմա»-ն հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Լուիս Ադրիանոյի ծառայություններով:







































