Օտտավայում 500 մարդ է հավաքվել քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտում ու 1 ժամում 30 աստիճան սառնամանիքի պայմաններում պատրաստել 1.299 ձնե մարդ՝ դրանով իսկ գերազանցելով ամերիկացիների ռեկորդը (1.279 ձնե մարդ): Այս մասին հայտնում է TASS-ը:
Դրանք զարդարելու համար մրցույթի մասնակիցները բերել են գլխարկներ, դույլեր, շարֆեր, ներկեր ու գազարներ:
Մրցույթի պայմաններով՝ ձնե մարդու նվազագույն բարձրությունը պետք է լիներ 90 սմ-ից ոչ պակաս:









































