Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Borjomi-ն ռուսական է դարձել

Վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգներն ավարտել են IDS Borjomi-ի բաժնետոմսերի հիմնական փաթեթի վաճառքի գործարքը Альфа-Групп-ի մասնաճյուղերից մեկի հետ: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է ժառանգների ներկայացուցիչը՝ հղում կատարելով Պատարկացիշվիլիի այրուն՝ IDS Borjomi-ի համասեփականատեր Իննա Գուդավաձեին:

«Մենք կարող ենք հաստատել, որ գործարքը փակված է»,-գրավոր մեկնաբանության մեջ մեջբերվում են Գուդավաձեի բառերը: Նրա խոսքերով՝ գործարքի պայմանները գաղտնի են: «Սակայն կարող ենք ասել, որ ընտանիքի մոտ մնացած բաժնետոմսերի փաթեթի չափը մեզ թույլ է տալիս ընկերության կառավարման մեջ ակտիվ մասնակցություն ունենալ»,- նշել է Գուդավաձեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Альфа-Групп-ը, իր մասնաճյուղերից մեկը IDS Borjomi-ից մասնաբաժին է գնում:

Forbes-ի տվյալներով՝ ընկերությունը մոտ 500 միլիոն դոլար արժե: Գործարքից առաջ հիմնական փաթեթը՝ այսինքն ընկերության 87 %-ը, պատկանում էր Պատարկացիշվիլի ընտանիքին, իսկ մնացած 13 %-ը՝ ուկրաինացի և վրացի բաժնետերերին: Հրատարակչության աղբյուրների տվյալներով՝ վերջիններս իրենց 6 %-ը վաճառում են ժառագներին, և գործարքի արդյունքում «Ալֆա-Գրուպը» ստանում է 55,8 %, 37,2 %-ը մնում է Պատարկացիշվիլի ընտանիքի, իսկ 6%՝ մնացածի մոտ:

Այս տեղեկատվությունը ժառանգների ընտանիքում չեն մեկնաբանում:

«Այժմ մենք գտնվում ենք ընկերության կառավարումը ռուսական ներդրողին փոխանցելու գործընթացում, և մենք մնում ենք փոքրամասնական բաժնետերեր, և ցանկացած պահի, եթե դրա անրաժեշտությունը լինի, պատրաստ ենք օգնել մեր ռուս գործընկերներին և ընկերության մենեջմենթին»,- նախօրեին իրադրությունը լրագրողներին մեկնաբանել է Գուդավաձեն:

Նրա խոսքերով՝ ընտանիքը դեռ չի պատրաստվում գործարքից ստացված գումարները ներդնել այլ ծրագրերի մեջ: «Մենք պատրաստվում ենք պահպանել այն ակտիվները, որոնք ներկա պահին կան ընտանիքի ձեռքում»,- գործակալությանը պարզաբանել է Գուդավաձեն:

Ինչ վերաբերում է Borjomi ընկերությանը, ապա ներկա պահին նույնանուն հանքային ջրի ներկրումը ռուսական շուկա արգելված է: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները ջերմանում են: Մեզ մոտ հույս է հայտնվել, որ այդ ջերմացման հետ կապված, մեր հպարտությունը՝ վրացական Borjomi հանքային ջուրը, շուտով կվերադառնա ռուս սպառողին»,- ասել է Գուվադաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում