Կիրակի Բուդապեշտի խորհրդարանի մոտ հավաքվել էր մի քանի հազար մարդ՝ բողոքելով Վիկտոր Օրբանի կառավարության հակաեվրոպական քաղաքականության դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ցուցարարները կառավարությունից պահանջել են հրաժարվել ներկայիս ռուսամետ քաղաքականությունից և պահպանել Եվրամիության սկզբունքները:
Բողոքի ցույցը նվիրված է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին: Հաղորդվում է, որ երկու շաբաթ հետո Հունգարիա կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: