Ամստերդամի փողոցներում հայտնված հսկա նշանները մարդկանց հաղորդում են, որ 5 մետր շառավղով տարածքը առանց Wi-Fi-ի անվճար գոտի է, որտեղ կարելի է հանգստանալ Like-երից, կարգավիճակներից և հաղորդագրություներից: JWT գործակալությունը նման յուրօրինակ գովազդ է մտածել Kit-Kat բրենդի համար: Այս մասին հայտնում է mirfactov.com պորտալը:
Հեղինակները հայտնել են, այսօր մարդիկ գրեթե ապրում են համացանցում և մոռանում հանգստանալ տեղեկության չդադարող հոսքից: Wi-Fi-ից զերծ գոտիներում մարդիկ կարող են հանգստանալ և շոկոլադ վայելել:









































