Thursday, 02 05 2024
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

«ԵԽԽՎ-ում «ձեռնպահ» քվեարկելով Հայաստանն ուզում է մեղմել աշխարհում իր շուրջ ստեղծված բացասական ֆոնը»

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին հայաստանյան պատվիրակության մի քանի անդամների ձեռնպահ քվեարկելը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի կարծիքով մեկ պատճառ ունի՝ Հայաստանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ այս կամ այն հարցում կարող է ունենալ Ռուսաստանից տարբեր կարծիք:

«Կարծես թե իշխող կուսակցության ներկայացուցիչները պետք է «դեմ» քվեարկեին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, բայց «ձեռնպահ» մնացին՝ ելնելով վերջին 3-4 ամսվա միտումներից: Արևմուտքում և աշխարհում, ընդհանրապես, շատ է ուժեղանում այն կարծիքը, որ Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Ես կարծում եմ, որ եկավ ժամանակը ցույց տալու, որ դա այդպես չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ում Ղրիմի հարցը քննարկելիս Հայաստանը հօգուտ Ռուսաստանի քվեարկեց:

«Ավելին՝ միջազգային կառույցներում Ուկրաինայի հարցում Հայաստանը մշտապես մեկուսանալով Ռուսաստանի հետ է եղել: Սա լուրջ մեկուսացում էր: Հայաստանը ուղղակի ասում է, որ անպայման չէ բոլոր հարցերում հօգուտ Ռուսաստանի քվեարկել: Սա, այո, մի քիչ ցուցադրական քայլ էր: Դրանով ուզում են մեղմել այն բացասական ֆոնը, որ կա աշխարհում Հայաստանի նկատմամբ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն Ռուսաստանին մինչև 2015 թվականի ապրիլը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձև է ընդունել՝ 160 կողմ, 42 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ ՀՀԿ-ականներ Նաիրա Կարապետյանը և Հերմինե Նաղդալյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը ձեռնպահ են քվեարկել: Ստրասբուրգում գտնվող պատվիրակության մյուս ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը քվեարկությանը չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով։ Նույն պատճառաբանությամբ Ստրասբուրգ չեն մեկնել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը հօգուտ Ռուսաստանի է քվեարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում